‘Հենրիխ Մխիթարյան. Ցավալի էր, որ չկարողացանք եւս մեկը խփել’

824

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամփոփել է Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» հետ հանդիպման արդյունքները, տեղեկացնում է Championat.com-ը:

«Կարող էր եւ ավելի լավ արդյունք լինել: Բայց եթե այդպես ստացվեց, նշանակում է, այդպես էլ պետք է լիներ: Պետք է առաջ շարժվել, վերլուծել սխալները եւ խաղի մյուս բաղադրիչները՝ հաջորդ անգամ ավելի շատ խփելու եւ ավելի քիչ բաց թողնելու համար: Կամ էլ ընդհանրապես բաց չթողնելու համար: Թուրինում խաղացինք 1:1, եւ այլեւս ոչինչ չես փոխի: Չնայած մենք գոլային պահեր շատ ունեցանք, եւ ցավալի էր, որ չկարողացանք եւս մեկը խփել:

«Յուվենտուսն» իսկապես ուժեղ պաշտպաններ ուներ: Հատկապես կենտրոնում, որտեղ բոլոր երեք ֆուտբոլիստներն էլ Իտալիայի հավաքականի խաղացողներ են: Մեզ համար շատ բարդ էր: Մասնավորապես, խաղի վերջին 10 րոպեները, երբ «Շախտյորն» ուներ երեք կամ չորս պահ: Միգուցե, մեզ խանգարեց դարպասը գրավելու մեծ ցանկությունը, այդ իսկ պատճառով շտապում էինք եզրափակիչ հատվածում»,- ասել է Մխիթարյանը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի կառավարությունը Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու մեկամյա մանդատ է ստացել ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիան ներողություն է խնդրել Թուրքիայից’