Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է արել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի վերաբերյալ ու հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը:
«120 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման են ենթարկվում:
Ադրբեջանը վերսկսում է պատերազմը՝ հրետակոծելով քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ 9 ամիս շրջափակման, սովի ու մարդասիրական մուտքը փակելուց հետո:
Ինչպես փորձագետներն են ասում՝ սա ցեղասպանություն է: Կոչ եմ անում իմ երկրպագուներին, մարզական աշխարհին ու գործընկերներիս՝ արձագանքել, օգնել բարձրացնել խաղաղության ձայնը:
Երեխաները թիրախ չեն, բայց արդեն 1 երեխա զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել», — սոցցանցերում գրել է Հենրիխ Մխիթարյանը: