‘Հենրիկ Մխիթարյանը դեմ չէ մենամարտել Արթուր Աբրահամի հետ. հարցազրույց’

2249

Գերմանական «Բիլդ» պարբերականը հարցազրույցի է հրավիրել Արթուր Աբրահամին, որի ժամանակ ճանաչված բռնցքամարտիկը հեռախոսով կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Բիլդ» -Պարոն Մխիթարյան, Արթուրն օգոստոսի 24-ին մենամարտելու է Վիլբեֆորս Շիխեպոյի հետ: Դուք ռինգում Աբրահամից դաս կվերցնեի՞ք, կմենամարտեի՞ք նրա հետ:

Մխիթարյան -Այո, ինձ թվում է՝ դա բավական հետաքրքիր կլիներ: Հայաստանում բոլորը ճանաչում են Արթուրին: Ես միշտ հպարտացել եմ նրանով:

Աբրահամ -Ես Հենրիխին թույլ կտայի բոլոր 12 ռաունդները ռինգում անցկացնել: Վերջում մենամարտը ոչ-ոքի կավարտվեր: Ցավոք, ես և Հենրիխը դեռ չենք հանդիպել, բայց ամեն ինչ պետք է փոխվի: Հենրիխ, քեզ շաբաթ օրը հրավիրում եմ իմ մենամարտին: Կգա՞ս:

Մխիթարյան -Միգուցե:

«Բիլդ»- Արթուրի իսկական անունն Ավետիս Աբրահամյան է: Դուք ևս Ձեզ այդպիսի մականուն վերցրեք: Օրինակ` Հենրիխ Մյուլեր…

Մխիթարյան (Ծիծաղում է) – Ո՛չ, չեմ ուզում: Շատ գոհ եմ իմ անունից:

«Բիլդ»- Արթուր, Հենրիխը Հայաստանում ի՞նչ կարգավիճակ ունի:

Աբրահամ— Նա ազգային հերոս է: Եվ նա դեռ առաջխաղացման տեղ ունի: Դորտմունդը կարող է ուրախանալ: Հենրիխը կդառնա երկրորդ Մեսսին:

«Բիլդ» -Ո՞ր մարզաձևն է ավելի կոշտ. Ֆուտբո՞լը, թե բռնցքամարտը:

Մխիթարյան –Բռնցքամարտը։

Աբրահամ — Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ինձ համար դա զվարճալի մարզաձև է: Իմ մարզիչ Ուլի Վեգները միշտ խաղում է մրցակից թիմի կազմում: Երբ նա արդար է խաղում, իմ թիմը միշտ հաղթում է (ծիծաղում է):

«Բիլդ» — Արթուրը մրցումներից առաջ, միշտ քաշը պահպանելու խնդիրներ է ունենում: Ի՞նչ կասեք գերմանական ուտեստների մասին:

Մխիթարյան – Այստեղի սննդամթերքն ինձ համար, առայժմ, անսովոր է: Բայց գերմանական գարեջուրը հրաշալի է: Ես փորձում եմ միշտ վերահսկել իմ քաշը, այդ հարցին պրոֆեսիոնալ մարզիկի մոտեցում ցույց տալ:

«Բիլդ» — Արթուրից ի՞նչ կարող եք սովորել: Գերմաներեն լեզու՞ն:

Մխիթարյան — Շաբաթական երեք օր հաճախում եմ գերմաներենի դասերի:

Աբրահամ — Ամեն ինչ շատ արագ կանցնի: Միկին շատ խելացի տղա է, նա արդեն տիրապետում է 5 լեզուների. հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և պորտուգալերեն: Այստեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում:

«Բիլդ» — Արթուրը հայտնի է իր մեծ սրտով: Նա Հայաստանում աջակցում է բազում սոցիալական նախագծերի: Դուք նույնպե՞ս:

Մխիթարյան — Ես արդեն օգնել եմ անօթևան երեխաների, օրինակ` հագուստներով:

Ըստ ArmSport.am

 

Նախորդ հոդվածը‘Էլ-Բարադեյը կկանգնի դատարանի առջև՝ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու համար’
Հաջորդ հոդվածը‘Լարված իրավիճակ Կոմիտաս 5-ում. Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կտրել է երակները (ֆոտոշարք, տեսանյութ)’