‘
«Ժողովուրդի» տեղեկություններով` վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախաձեռնել է ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի անունից քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի մասին մի հայտարարություն տարածել։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ հայտարարությունը պիտի ստորագրեին ՀԱԿ–ից՝ Լ. Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»–ից՝Ռուբիկ Հակոբյանն ու ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը։ Սակայն հայտարարության տակ ստորագրել են բոլորը, բացի ՀՅԴ-ական Ռուստամյանից։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պայմանավորվածությունից հետո Ռուստամյանն ուղղակի անհետացել է՝ այդպես էլ չպատասխանելով ՀԱԿ-ի ներկայացուցչի զանգերին։ Եվ ահա, օրեր անց հայտնի դարձավ, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին առաջարկել են առաջիկայում եվրոպական որևէ երկրում դեսպան նշանակել։ Թերթին չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ ոչ Ռուստամյանից, ոչ որևէ ՀՅԴ-ականից. նրանք մի քանի օր է՝ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին ։
‘