‘
ԱԺ արտահերթ նիստում ներկայացվել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Ինչպես հայտնում է Yerkir.am-ը, ուշագրավ է, որ գեներալ պատգամավորի «խաթեր» համար ԱԺ-ում են Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը, ովքեր մշտապես լքում են ԱԺ դահլիճը առավոտյան քվեարկություններից հետո:
Այս պահին ելույթ է ունենում Մանվել Գրիգորյանը, դա ԱԺ-ում մեծ աժիոտաժ է առաջացրել: Ելույթը բավականին ուշագրավ է: Գեներալ-պատգամավորն իր խոսքն առավել պատկերավոր դարձնելու համար, որպես վկա, մատնացույց արեց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին. «Հեն ա, Շմայսն էլ վկա»: Գեներալն այնքան էր տարվել իր ելույթով, որ անգամ չէր ուզում նստել: Միայն երբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ ժամանակն ավարտել է, որ պետք չէ օրակարգը խախտել, Մանվել Գրիգորյանը տեղի տվեց` հայտարարելով. «Լավ քո խաթեր եմ գնում»:
‘