‘Հեռուստամարաթոնների քրոնիկոն. Ամեն ինչ սկսվեց 1996-ին’

978

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ժամանակով ժամը 20-ին կմեկնարկի 16-րդ հեռուստամարաթոնը, որը  կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը:

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում մինչ այժմ տեղի ունեցած Հեռուստամարաթոնների քրոնիկոնը: Նշենք, որ առաջին հեռուստամարաթոնը հիմնադրամի կողմից անց է կացվել 1996 թվականին։

1996 — ստացվել է 6 միլիոն դոլարի խոստում, հանգանակվել է 4.2 մլն դոլար։ Այդ թիվը հետո կրկնապատկել է Քըրք Քըրքորյանը։

1997- ստացվել է 2 մլն 700 հազար դոլարի խոստում, փոխանցվել` 1 մլն 100 հազարը։ Քըրք Քըրքորյանը հետո դրան ավելացրեց եւս 1 մլն դոլար։

1998-ին հեռուստամարաթոն չի անցկացվել, քանի որ ՀՀՀ-ն այդ օրերին տնօրեն չուներ։

1999 — ստացվել է 5 մլն դոլարի խոստում, փոխանցվել է գրեթե 80 տոկոսը։

2000-ստացվել է 1 մլն 165 հազար դոլարի խոստում, գումարը գրեթե ամբողջությամբ փոխանցվել է։

2001-ին հեռուստամարաթոն չի անցկացվել սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։

2002 — ստացվել է ավելի քան 5 միլիոն դոլարի խոստում։ Խոստացված գումարները փոխանցվեցին գրեթե ամբողջությամբ։

2003 — ստացվել է ավելի քան 6 մլն դոլարի խոստում։ Սակայն, մեկ տարի անց ՀՀՀ այն ժամանակվա տնօրեն Նաիրա Մելքումյանը հայտարարել է, թե  հիմնադրամը չի կարողանում օգտագործել Լոս Անջելեսի ողջ ներուժը։ Ըստ նրա՝ 2003 թ. Հիմնադրամին փոխանցվել է 910 հազար դոլար խոստացված 1,3 միլիոն դոլարի փոխարեն։ 

2004 — հայտարարվեց 11 մլն դոլարի մասին։ Թե որքան է կազմում խոստացված եւ հետագայում փոխանցված գումարների տարբերությունը` հայտնի չէ։

2005- ստացվել է 7 մլն 77 հազար դոլարի խոստում, որից հաջողվել է հավաքել հազիվ 5 միլիոն դոլար։ 

2006-ին հայտարարվեց 13 մլն 7 հազար դոլարի խոստում։ Չփոխանցված գումարների կոնկրետ ծավալն այս պահին հայտնի չէ։

2007 — ստացվել է 5 մլն 275 հազար դոլար։

2008` այդ տարի հայտարարվեց Հիմնադրամի պատմության մեջ աննախադեպ` 35 մլն դոլար խոստման մասին։ Իրականում որպես գումար փոխանցվել է ընդամենը 10 մլն դոլարից մի քիչ ավելի գումար։

2009 — ստացվել է 15 մլն 87 հազար դոլարի խոստում։

2010 — ստացվել է 20.8 մլն դոլարի խոստում, որից 1 մլն 400 հազար դոլարը չի փոխանցվել։ Ընդ որում, մեծ մասը չի փոխանցվել Մոսկվայում կայացած ճաշկերույթի ժամանակ հնչեցված խոստումներից. Մոսկվայում 10 մլն 600 հազար դոլարի խոստումից  1 մլն 200 հազարը դեռ չի փոխանցվել։

2011- 30 միլիոն 921 հազար  դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: 

2012- 21 մլն 422 հազար դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:  

Նախորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում է «Հեռուստամարաթոն-2013»-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Բրյուսել-Վիլնյուս-Մոսկվա-Սիքտիվկար’