‘Հեռուստասերիալների նախագահներն իրենց համբավով գերազանցում են Բարաք Օբամային’

1254

Հեռուստասերիալների ԱՄՆ նախագահներն ավելի հանրահայտ են, քան Բարաք Օբաման: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հրապարակված արդյունքները, որոնց համաձայն՝ ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնում նախապատվություն է տալիս մտացածին պերսոնաժներին:

Հետազոտության համաձայն, որն այս ամիս անցկացրել են Reuters գործակալությունը և Ipsos սոցիոլոգիական ծառայությունը, հարցվածների 54 %-ն արտահայտել է իր բացասական վերաբերմունքը Օբամայի հանդեպ, և ընդամենը 46 %-ն է նրան դրական վերաբերվում:

Միևնույն ժամանակ՝ հարցումը ցույց է տվել, որ քաղաքացիների 89 %-ը կպաշտպաներ նախագահին, եթե դա լիներ Դևիդ Փալմերը՝ գեղարվեստական հերոս, որի դերը «24 ժամ» հեռուստասերիալում խաղում է դերասան Դենիս Հեյսբերթը: Ամերիկացիների 82 %-ի հավանությանն է արժանացել նաև «Արևմտյան թև» (The West Wing) հեռուստասերիալում ամերիկյան վարչակազմի ղեկավար Ջեդ Բարթլեթը, որի դերը կատարում է հանրահայտ դերասան Չառլի Շինը: Օբամայից բավական առաջ է անցել նաև նախագահ Լորա Ռոզլինը՝ ««Գալակտիկա» աստղագնացը» հեռւոստասերիալից. նախագահի դերակատար Մերի Մաքդոնելի նկատմամբ իր համակրանքն է հայտնել հարցվածների 78 %-ը: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Կադիրովը լուսանկարվել է նորվեգական զինվորական համզգեստով, որը չկա ազատ վաճառքում’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինյան ջունգլիներում նացիստների ապաստարաններ են հայտնաբերվել’