‘
Չնայած «Էվերտոն» տեղափոխությանը, հետագայում հարձակվող Ուեյն Ռունին կարող է վերադառնալ ՄՅՈՒ որպես ակումբի դեսպան։
Այս ամիս Կարմիր սատանաները թույլ տվեցին 31-ամյա Ռունիին հեռանալ հայրենի ակումբ որպես ազատ գործակալ։ Ուեյնի պայմանագիրը Հիրիկների հետ մինչև 2019 թվականն է։
13 տարի հանդես գալով «Օլդ Թրաֆորդում», Ռունին լավագույն և ամենաժողովրդական ֆուտբոլիստներից մեկի համբավն է վաստակել ողջ աշխարհում, և ապագայում ակումբը կցանկանար դա օգտագործել իր շահերի համար։
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «Յունայթեդը» պատրաստ է Ուեյնին առաջարկել այն դերը, որը ստանձնել է Ալեքս Ֆերգյուսոնը։ Նախկին մարզիչը տարեկան մոտ 2 մլն ֆունտ է վաստակում, մինչդեռ ակումբի մյուս դեսպանների տարեկան ռոճիկն ընդամենը 100 հազար է։
‘