‘Հետազոտություն. Ծնելիությունը Հնդկաստանում անշեղորեն նվազում է’

1027

Հնդկաստանում ծնելիությունն անկում է ապրում, ընդ որում՝ շատ ավելի արագ, քան սպասվում էր: Նման եզրակացություն է պարունակում Հնդկաստանի գլխավոր ռեգիստրի ամենամյա զեկույցը, որը երկրի ժողովրդագրության պաշտոնական աղբյուրն է:

Պաշտոնական տվյալներով՝ ծնելության ընդհանուր գործակիցը վեց նահանգներում իջել է՝ մեկ կնոջը՝ երկու երեխայից էլ ցածր մակարդակի: Նույնպիսի միտում է նկատվում ամբողջ երկրում, և միայն ինը նահանգներում, գերազանցապես՝ հյուսիսում և արևելքում, այդ գործակիցը բարձր է այն մակարդակից, որից ցած արդեն կսկվի բնակչության թվաքանակի նվազումը:

Մասնագետների կարծիքով՝ նման տեմպերով երկիրը սովորական փոխանակման  ժողովրդագրական մակարդակի կանցնի արդեն 2020-2022 թթ.: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նիկարագուայում բախումներ են տեղի ունեցել ջրանցքի շինարարության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Վլադիվոստոկում գողերը վերադարձրել են մանկատան սաների համար նախատեսված նվերները’