‘
Մելբուռնի (Ավստրալիա) Սուինբեռն տեխնոլոգիական համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդու մոտ պարբերաբար ծագող մենակության զգացումը կարող է լուրջ հոգեկան հիվանդությունների՝ դեպրեսիայի , սոցիոֆոբիայի, պարանոյայի պատճառ դառնալ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Abnormal Psychology հանդեսում:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 18-ից 87 տարեկան 1010 մարդու հոգեկան վիճակի փոփոխությունները կես տարվա ընթացքում: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ նման օրինաչափությունը գործում է միայն մեկ ուղղությամբ, քանի որ այդ հիվանդություններն ինքնին մենակության զգացում չեն առաջացնում, թերևս, բացառությամբ սոցիոֆոբիայի:
Հետազոտության առաջատար հեղինակ Միշել Լիմը պնդում է, որ մարդը սոցիալական տեսակ է, նաև նշում է, որ մենակությունը կարող է զարգացնել Ալցհեյմերի հիվանդություն, հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, թուլացնել իմունիտետը:
Մի խոսքով՝ մենակությունը, ծխելուց ավելի, վտանգավոր է առողջությանը:
Փոխանցում է gazeta.ru-ն:
‘