‘Հետազոտություն. Յուրաքանչյուր 35-րդ լոնդոնցի միլիոնատեր է’

808

Լոնդոնը դարձել է ամենամեծ թվով միլիոնատերեր ունեցող քաղաքը, ասվում է հարավաֆրիկյան New World Wealth ընկերության հետազոտության մեջ: Փորձագետների գնահատականներով՝ լոնդոնցիների 3 %-ից ավելին ունի ավելի քան մեկ միլիոն դոլար մաքուր ակտիվ:  Ընկերության հետազոտության համաձայն՝ քաղաքում կա 395 600 դոլարային միլիոնատեր: Անցյալ տարվա համանման հետազոտության արդյունքներով՝ Լոնդոնը երրորդ տեղում էր՝ Տոկիոյից և Նյու Յորքից հետո:

Լոնդոնն ամբողջ աշխարհից մեծահարուստների է գրավում՝ որպես Եվրոպայի գլխավոր ֆինանսական կենտրոն, նշվում է հետազոտության մեջ:

Սակայն մուլտիմիլիոնատերերի՝ առնվազն 10 միլիոն դոլար մաքուր ակտիվներ ունեցողների թվով Բրիտանիայի մայրաքաղաքը զիջում է Հոնկոնգին (15 400 մարդ) և Նյու Յորքին (14 300. այստեղ մուլտիմիլիոնատերերը 9 700-ն են:

Հետազոտության արդյունքներով՝ Մոսկվայում ապրում է 76 100 միլիոնատեր՝ այդ ցուցանիշով Ռուսաստանի մայրաքաղաքը աշխարհում 24-րդ տեղն է զբաղեցնում: Մուլտիմիլիոնատերերը 7 600 են: Սակայն Ռուսաստանում ամենահարուստ մարդկանց է պատկանում բնակչության ընդհանուր բարեկեցության 60 %-ը, այլ երկրներում այդ ցուցանիշը, միջին հաշվով՝ 30 % է:

Հետազոտության ընթացքում  New World Wealth-ն օգտվել է տարբեր ընկերությունների կատալոգներից և տվյալների բազաներից, ինչպես նաև պերճանքի առարկաներ, մասնավորապես՝ արվեստի գործեր, մասնավոր ինքնաթիռներ, զբոսանավեր և անշարժ գույք ձեռք բերելու վերաբերյալ վիճակագրական տվյալներից:

Վերջին տասը տարիներին աշխարհում մուլտիմիլիոնատերերի թիվը, նախորդ տասնամյակի համեմատ՝ աճել է 71 %-ով, իսկ միլիոնատերերինը՝ 58 %-ով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ղրղզստանի ԱԳՆ-ն Բելառուսից բացատրություններ է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ ՌԴ-ն խաղաղապահների անվան տակ կարող է զորք ուղարկել Ուկրաինա’