‘Հետազոտություն. Օտար լեզուն երկարացնում է ուղեղի կյանքը’

718

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օտար լեզու սովորելը դրական ազդեցություն է գործում մարդու ուղեղի աշխատանքի վրա, նույնիսկ՝ տարեց հասակում:

Էդինբուրգի համալսարանի հետազոտողները համեմատել են գիտափորձի 262 մասնակիցների թեստերի արդյուքները, երբ նրանք եղել են 11, իսկ հետո՝ 70 տարեկան: Նրանք հանգել են այն եզրակացության, որ ուղեղի աշխատանքը՝ կարդալու ունակությունը, խոսքը և ինտելեկտուալ կարողությունները, լավացել են՝ օտար լեզու սովորելու շնորհիվ:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ երկրորդ լեզվի բարերար ազդեցությունն ակնհայտ է, եթե անգամ այդ լեզուն սկսում են սովորել տարեց հասակում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Anals of Neurology ամսագրում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պելեի որդին դատապարտվել է 33 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային մեծ տոնից 10 oր առաջ’