‘
Հետախուզության պետական ծառայությունն այսուհետ կենթարկվի Վրաստանի կառավարությանը: Ինչպես Trend-ին հաղորդել են Վրաստանի խորհրդարանից, համապատասխան օրենքում այդ փոփոխությունը կմտցվի Վրաստանի խորհրդարանի արարողական հանձնաժողովի նախագահ Իրինա Իմերլիշվիլիի նախաձեռնությամբ: Լրամշակումների նախագծի համաձայն՝ Հետախուզության ծառայությունը կդառնա հատուկ նշանակության կառույց և կենթարկվի գործադիր իշխանությանը, ու նրա գործունեության նկատմամբ կառավարական վերահսկողություն կիրականացվի: Լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո այդ ծառայության գործունեությունը, համապատասխան պաշտոնյաների ազատումը կամ նշանակումը կորոշի ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունների շրջանակներում վարչապետի ենթակայության տակ կանցնի նաև Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոն: Արդեն իսկ վարչապետի ենթակայության տակ է փոխանցվել Պետական պահպանության հատուկ ծառայությունը, ինչից հետո նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվեց թիկնազորից և Վրաստանում տեղաշարժվում է սեփական ավտոմեքենայով:
‘