‘
«Մարականա» եզրափակիչը պատմության մեջ դարձավ երրորդը Արգենտինայի և Գերմանիայի մասնակցությամբ: ԱԱ-1986-ին հաղթանակը տոնել են արգենտինացիները՝ 3:2, իսկ ԱԱ-1990-ին գերմանացիները՝ 1:0 հաշիվներով:
Մարիո Գյոտցեն դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով փոխարինման դուրս գալով դարձավ գոլի հեղինակ:Հիշեցնենք, որ հենց այդ գոլը հաղթանակ բերեց Գերմանիային:
ԱԱ-2014-ը Արգենտինայի համար դարձավ աշխարհի առաջնության շրջանակում առաջին հանդիպումը սկսած 1990 թվականից, որտեղ հարավամերիկացիները հարված չեն հասցրել դարպասաձողին:
Արգենտինայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ գոլ բաց թողեց լրացուցիչ ժամանակում:
Գերմանիայի հավաքականը 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
Գերմանիայի հավաքականը դարձավ պատմության մեջ առաջին եվրոպական թիմը, ով հաղթեց Նոր աշխարհում:
Երրորդ անգամ անընդմեջ ֆուտբոլային այս ավարը բաժին հասավ եվրոպական թիմի: Աշխարհի առաջնությունների պատմության մեջ դա առաջին անգամ է:
Մարիո Գյոտցեն, ով այդ պահին 22 տարեկան 39 оրական էր, ԱԱ-1966-ից ի վեր դարձավ այսպիսի վճռորոշ խաղում գոլ խփող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Այն ժամանակ աչքի է ընկել Վոլֆգանգ Վեբերը,ով 22 տարեկան 33 оրական էր:
24 տարի պահանջվեց Գերմանիային, որպեսի կրկին նվաճի չեմպիոնական տիտղոսը: Վերջին անգամ նա չեմպիոն էր դարձել 1990 թվականին: Ուշագրավ է, որ Իտալիայի և Բրազիլիայի հավաքականներին նույնպես պահանջվեց 24 տարի աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար:
‘