‘Հետաքրքիր մանրամասներ Մեսսիի նոր պայմանագրից’

3622

Որոշ մանրամասներ են հայտնի են դարձել «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսի նոր պայմանագրից, որը նախատեսվում է կնքել մոտ ապագայում:

Mundo Deportivo-ի տեղեկություններով «կապտանռնագույններ»-ի ղեկավարությունը չի ցանկանում սպասել մինչև  հունիսի 30-ը և մտադիր է գալիք շաբաթ նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ: Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու կետով: Սակայն այդ լրացուցիչ մեկ տարին ոչ թե կախված կլինի արգենտինացու անցկացրած խաղերից կամ այլ մարզական չափորոշիչներից, այլ անձամբ Մեսսիի ցանկությունից:

2020 թվականին «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը կլինի 33 տարեկան, և նա պայմանագրի ժամկետը ևս մեկ տարով կերկարաձգի, եթե համոզված լինի,  որ կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել:

Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:

Նախորդ հոդվածը‘Գերմանական ակումբը Իբրահիմովիչին հրավիրում է Բունդեսլիգա’
Հաջորդ հոդվածը‘Մորատան համաձայնվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»’