‘Հետաքրքիր փաստեր ԱՄՆ ընտրություններից. երիտասարդ կինը ծննդաբերական ցավերով շտապել է տեղամաս ‘

690

Ամերիկացիներն աննախադեպ քաղաքացիական գիտակցություն են ցուցաբերել անցած նախագահական ընտրություններում: Նույնիսկ ամենաանհավանական իրավիճակներում Միացյալ Նահանգների քաղաքացիներն արել են ամեն հնարավոր բան՝ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Այսպես օրինակ, Իլինոյս նահանգում 21-ամյա երիտասարդ կինը շտապել է ընտրական տեղամաս՝ չնայած ժամեր առաջ սկսված  ծննդաբերական կծկումներին:

«Ես առաջին անգամ պետք է քվեարկեի, այնպես որ դա շատ կարևոր իրադարձություն էր իմ կյանքում, և ես ուզում էի, որ հենց դրանով սկսվի իմ երեխայի կյանքը»,- լրագրողներին պատմել է երիտասարդ կինը:

Մեկ այլ ընտրական տեղամասում  կլինիկական մահ տարած ընտրողը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել, մինչև չի համոզվել, որ նախքան ճգնաժամ տանելը հասցրել է լրացնել քվեաթերթիկը: «Ես հասցրեցի՞ քվեարկել»,-ահնագստացել է քաղաքացին, որի սրտի աշխատանքը կանգ էր առել ընտրություն կատարելու պահին: «Միայն երկու բան նշանակություն ունի, այն որ ես սիրում եմ քեզ, և այն որ հարկ եղածի պես կատարեմ այն ինչի համար եկել էինք այստեղ», ասել է տարեց քվեարկողը իր կնոջը:

 

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ ԱՄՆ նախագահի թեկնածուները ցեղասպանության մասին չխոսեցին. մեկնաբանում են քաղաքագետները ‘
Հաջորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Կոնգրեսն այսօր կորոշի ԲՀԿ-ի հրավիրած քննարկումներին մասնակցության հարցը ‘