‘Հետխորհրդային երկրների տասը լավագույն ֆուտբոլիստները. Մխիթարյանը 10-րդն է (տեսանյութ)’

2054

Ռուսական «oSporteTV» «YouTube»-յան ալիքը ներկայացրել է հետխորհրդային երկրների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։ Ընտրություն կատարելիս ծրագիրն առաջնորդվել է եվրոպական թոփ-առաջնություններում հանդես գալու չափանիշով։

Տասնյակը եզրաձակում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպնա Հենրիխ Մխիթարյանը։ Ահա թե ինչ է ասվում մեր ֆուտբոլիստի մասին.

«Հենրիխը ֆուտբոլով սկսել է զբաղվել հայկական «Փյունիկի» ակադեմիայում, աճել ու գերաստղ դարձել «Շախտյորում»։ Նրա համար պայքարում էին գրանդներ՝ «Չելսին», «Ման. Յունայթեդը», «Յուվենտուսը», «Մանչեսթր. Սիթին» և «Լիվերպուլը», սակայն պայքարում հաղթեց Դորտմունդի «Բորուսիան»՝ չափսոսալով 27,5 մլն եվրո։ Նա դարձավ ակումբի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստներից մեկը Ընդհանրապես, Հայաստանում համարում են, որ աշխարհում կա երեք լավագույն ֆուտբոլիստներ` Մեսսին, Ռոնալդուն և Մխիթարյանը։ Բայց Հենրիխն ամենաերիտասարդն է մեր այսօրվա ցանկում, ընդամենը 26 տարեկան, կարծում եմ՝ նրա համար գլխավոր նվաճումները առջևում են։ Ընդ որում, նա յոթ լեզու գիտի, կհարմարվի յուրաքանչյուր երկրում»։

Նշենք, որ տասնյակը գլխավորում է իտալական «Միլանի», Լոնդոնի «Չելսիի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շեւչենկոն: 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Երկիրը գիտակցաբար դեպի կործանում տանել կարող են միայն անմեղսունակ իշխանավորները ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Իմաստալից քաղաքական գործընթացի հեռանկար է նշմարվում’