‘Հերթական աճը՝ այս անգամ զբոսաշրջության ոլորտում’

967

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կանխատեսումների համաձայն, 2012-ի տվյալներով հանրապետություն այցելած զբոսաշրջիկների քանակը կհասնի 830 000: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է գերատեսչության ղեկավար Տիգրան Դավթյանը:

Այդ առումով նա հիշեցրել է, որ տարեսկզբին ոչ մեծ խնդիրներ են եղել` կապված Իրանում անկայուն իրավիճակի և այդ երկրից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի կրճատման հետ:

«Այնուամենայնիվ, զբոսաշրջության ոլորտում աճն արդեն կազմում է 9.2 տոկոս, իսկ տարվա կտրվածքով մենք ակնկալում են 10 տոկոս աճ»,- ասել է նա:

Տիգրան Դավթյանը նաև հավելել է, որ նախարարության կանխատեսումների սահմաններում 2012-ի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը հասնում է 830 000 հազարի: Այս

Նախարարը կարևորել է ենթակառուցվածքի զարգացումը` ճանապարհներ, կապ, օդանավակայանի նոր տերմինալ, հյուրանոցների թվի ավելացում: Այսպես, առաջիկայում սպասվում է նոր հյուրանոցների բացում Ջերմուկում` «Հայաթ», և Ծաղկաձորում` «Գոլդեն Պալաս»: Աշխատանքներ են տարվում նաև մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման ուղղությամբ` զբոսաշրջիկների հոսքը խթանելու համար, մասնավորապես, Չինաստանի և Հնդկաստանի հետ:

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը օրերս հայտարարել էր, որ այս տարի տնտեսական աճը փոքր-ինչ կգերազանցի 7 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘«Կոնտակտ» վճարահաշվարկային համակարգը Հայաստանում արգելվել է’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Բենիտես. «Չելսիի» կազմը դժվար կլինի ուժեղացնել’