‘
Այսօր` փետրվարի 22-ին, գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ուրբաթօրյա բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն քաղաքական հայացքների համար դատապարտված Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների: Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ է գտնվում:
‘