‘Հերթական դիվերսիայի փորձը. Հակառակորդը տվել է զոհ’

1140

Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան՝ Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում հակառակորդը, տալով մեկ զոհ (Սահիլ Յաշարօղլու Թառլանլը) և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Բացի վերոնշված դիվերսիոն ներթափանցման փորձից, օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Ներկա դրությամբ հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են ԼՂՀ պետական սահմանը:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Խաղաղապահներ տեղակայելու կարիք չկա’
Հաջորդ հոդվածը‘ Գագիկ Ծառուկյանի ցավակցականը Պետրոս Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ’