‘Հերթական դիվերսիան. Հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր’

1080

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ եւ հարավարեւելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Առաջնագծում ծավալված փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածը‘Սոչիում ՌԴ նախագահը բանակցություններ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ’
Հաջորդ հոդվածը‘Մուխանով. ՌԴ-ն կարող է համոզել Բաքվին և Երևանին՝ չսրել հակամարտությունը’