Հերթական քամբեքը․ «Ռեալը» ջախջախեց Լիվերպուլին (տեսանյութ)

349

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկավելիս 5։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Դարվին Նունյեսը։ 10 րոպե անց Մոհամեդ Սալահը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Առաջին մնացած հատվածում հյուրերի դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ աչքի ընկնելով 21-րդ և 36-րդ րոպեներին։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն մադրիդյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Էդեր Միլիտաոն։

55-րդ րոպեին Կարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 4։2, իսկ 12 րոպե անց ֆրանսիացին դարձավ դուբլի հեղինակ։

«Լիվերպուլ» (Անգլիա) — «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 2:5 (տեսանյութ)

Դարվին Նունիես, 4, Մոհամեդ Սալահ, 14 — Վինիսիուս Ժունիոր, 21, 36, Էդեր Միլիտաո, 47, Քարիմ Բենզեմա, 55, 67

Նախորդ հոդվածըԱդրբեջանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է ԻՊ-ի «հաշվապահին»
Հաջորդ հոդվածը«Նապոլին» հաղթեց Եվրոպա լիգայի գործող գավաթակիր «Այնտրախտին»