‘Հերթը հասավ աշխատակազմի ղեկավարի՞ն. Մամուլ’

1125

Երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնի է դարձել որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը արձակուրդ է մեկնել: Թե որն է ներքաղաքական ներկայիս լարված և անորոշ իրավիճակում` նման քայլի պատճառը, պաշտոնապես ճշտել չի հաջողվել:

Թերթի թղթակցի հեռախոսազանգերը Սերժ Սարգսյանի լրատվական ծառայություն` անպատասխան են մնացել: Պրակտիկան, սակայն, ցույց է տալիս, որ որևէ պաշտոնյայի այսպիսի անսպասելի արձակուրդն ավարտվում է պաշտոնանկությամբ կամ պաշտոնափոխությամբ: Վիգեն Սարգպանը, ինչպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Սարգսյանի նախընտրական շտաբում կենտրոնական դերակատարություն ուներ: Այս արձակուրդը վկայում է, որ Սերժ Սարգսյանը նրան նույնպես չի ներում ընտրություններում իր խայտառակ արդյունքի համար: Ենթադրվում է, որ ինչպես Մ. Մինասյանը` Վ.Սարգսյանը նույնպես ապագայում կմեկուսացվի քաղաքական դաշտից:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ից անվերադարձ հեռացածների թիվը աճել է 56 տոկոսով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Ջեբդ մի լից, փոսը լից». Մամուլ’