‘
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը «Բիզնես լեդին» միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր պայմանագրերից մեկը՝ ավելի քան 452 մլն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիան ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության հետ: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:
Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչև տարեվերջ կվճարվի:
Թերթի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ նշված ընկերության միակ սեփականատերն ինքն է:
«Իսկ թե ինչպես է ստացվում, որ Նաղդալյանին պատկանող ընկերությունների հետ մշտապես նման թանկարժեք պայմանագրեր են կնքվում, Նաղդալյանը չի գաղտազերծում: Թեև կարիք էլ չկա պարզաբանման»,- եզրակացնում է թերթը:
‘