‘Հեֆերնը Ղարաբաղի հարցով «լուրջ բանակցություններ» սկսելու կոչ է անում’

29

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը այսօր հրապարակած իր տեսաբլոգում կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից:

«Կրկին հայտնում ենք մեր կարեկցանքը վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին: Ինչպես նշեց դեսպան Ուորլիքը՝ սա սառեցված հակամարտություն չէ: Թե այստեղ, թե Բաքվում մենք կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ լարվածության նվազեցման և հրադադարը հարգելու համար: Սպառնալիքները և կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: Այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ: Հաշվեհարդարը և հետագա բռնությունները ավելի կդժվարացնեն խաղաղ լուծում գտնելու ճանապարհը:Զոհվածների հիշատակը հարգելու լավագույն միջոցը բախումները հենց հիմա դադարեցնելն է»,-հայտարարել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյանը, օֆշորային ընկերությունը և հարկային արտոնությունները’
Հաջորդ հոդվածը‘Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ Մարադոնան կգա Հայաստան. «Ֆուտբոլ+»’