‘
Վաշինգտոնն իրազեկ է Սիրիայում հայկական համայնքի և քրիստոնյա փոքրամասնությունների խնդիրներին, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը`մեկնաբանելով Սիրիային հարված հասցնելու պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը:
«Ես պատասխանատու եմ Հայաստանի հետ հարաբերությունների համար, և չէի ցանկանա խոսել այլ երկրների ու տարածաշրջանների մասին»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ավիահարվածներ հասցնել ՙԻրաքի և Լևանտի իսլամական պետություն՚ ( ԻԼԻՊ) խմբավորման դիրքերին ոչ միայն Իրաքում, այլ նաև Սիրիայում: «Մենք կհետապնդենք ահաբեկիչներին, որոնք սպառնում են մեր երկրին, որտեղ էլ որ նրանք գտնվեն»,- նշել է նա:
‘