‘Հեֆֆերն. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի հետ զարգացնել պաշտպանական համագործակցությունը ‘

642

Սեպտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ձևաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնած գործընկերների հետ համագործակցության և փոխգործակցելիության զարգացման նոր հարթակի շրջանակներում: 

Դեսպան Հեֆֆերնը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Նախորդ հոդվածը‘ՀԿ-ն Մամիկոն Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու հարցով դիմել է ՄԻԵԴ ‘
Հաջորդ հոդվածը‘Օսիպյանի փախած եղբորորդին բաժին կներկայանա քննչական գործողությունների ավարտից հետո’