‘
Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդ ուժգնության հզոր երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է առնվազն տասը մարդ, մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել: Շատ շինություններ փլուզվել են:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լոմբոկ կղզու շրջանում, որը մոտավորապես 3 միլիոն բնակչություն ունի:
Երկրաշարժի էպիկենտրոնը կղզու գլխավոր քաղաքից՝ Մատարամից 50 կիլոմետր հեռավորության վրա է, օջախը՝ 7,5 կմ խորությամբ:
Ըստ Reuters գործակալության՝ տարերքի առաջին հարվածից հետո արձանագրվել է առնվազն 40 հետցնցում, որոնցից ամենահզորը եղել է 5,7 մագնիտուդ ուժգնության:
Փոխանցում է euronews-ը:
‘