‘
Իրանի արևմուտքում՝ Իրաքյան Քրդստանի սահմանից 30 կմ հեռավորությամբ, տեղի է ունեցել 7,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ: Կա ավելի քան 200 զոհ: Զոհեր կան նաև Իրաքում, և նրանց թիվը շարունակում է աճել: Առնվազն 1 700 մարդ տուժել է:
Ավերածություններ են արձանագրվել առնվազն ութ գյուղերում, իրանական IRINN պետական հեռուստատեսությանը հաղորդել է Կարմիր խաչի և Կարմիր կիսալուսնի միջազգային կոմիտեի իրանական բաժանմունքի ղեկավար Մորտեզա Սալիմը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 33,9 կմ խորության վրա, ցնցումներն զգացվել են Թուրքիայում, Իսրայելում և Քուվեյթում:
Փոխանցում է BBC-ն:
‘