‘Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. ավելի քան 240 զոհ’

1372

Մեքսիկայում 7,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի ընդհանուր թիվը, իշխանությունների տվյալներով, հասել է 248-ի, սակայն այդ թիվը դեռ աճում է:

Վերջին տվյալների համաձայն՝ 117 մարդ զոհվել է Մեխիկոյում, 72 հոգի՝ Մորելոս նահանգում՝ մայրաքաղաքից հարավ, 43-ը՝ Պուեբլա նահանգում, 12 հոգի՝ Մեխիկո նահանգում:

Իշխանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մայրաքաղաքում փլուզվել են տասնյակ շինություններ: 20-ից ավելի երեխա զոհվել է ու ևս 30-ն անհայտ կորել դպրոցի շեմքի փլուզման հետևանքով:

Մեխիկոյի օդանավակայանը փակվել է: Մայրաքաղաքի շատ շենքեր ամբողջությամբ տարհանվել են: Իշխանությունների խոսքով՝ առնվազն 3,8 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Շատ տեղերում խափանվել է հեռախոսակապը:

Երկրաշարժը տեղի է ունեցել այն պահին, երբ Մեխիկոյում փրկարար ծառայությունները զորավարժություններ էին անցկացնում նման աղետների հետևանքների դեմ պայքարելու օրակարգով, ի հիշատակ 32 տարի առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժի, որի զոհ էր դարձել ավելի քան 10 հազար մարդ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը սպառնացել է իսպառ ոչնչացնել ԿԺԴՀ-ն’