‘Հզոր պայթյուն Բոլոնիայում’

2038

Իտալիայի հրշեջ ծառայությունը տեղեկացրել է, որ իտալական Բոլոնիայի մերձակայքում ավտոմայրուղու վրա պայթյունի և մի քանի ավտոմեքենաների բռկման հետևանքնով ծագած հրդեհը հաջողվել է մարել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ ավտոցիստեռնը բախվել է ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին: Ավտոցիստեռնի պայթյունից առնվազն երկու հոգի զոհվել է, ավելի քան 60 մարդ վիրավորվել է, հաղորդել է Reuters գործակալությունը:

Rai News 24 հեռուստաալիքը նշում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է էստակադի մի մասը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ինչպես նաև բռնկվել ու պայթել են մի քանի ավտոմեքենաներ:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Արարատի մարզում օգոստոսի 7-ին’
Հաջորդ հոդվածը‘Ռոուհանին՝ պատժամիջոցների մասին. «Ամերիկան կզղջա»’