‘
Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերությունն ստացել է աշնանային-ձմեռային աշխատանքներին պատրաստ լինելու անձնագիր: Սեպտեմբերի ընթացքում ձեռնարկության բոլոր բաժանմունքներն ստուգվել ցածր ջերմաստիճանների պայմաններում գործունեություն իրականացնելու պատրաստվածությունը գնահատող հատուկ հանձնաժողովի կողմից: Այս մասին է հաղորդում ընկերության պաշտոնական կայքը: Ըստ հանձնաժողովի եզրակացության, էլեկտրասարքավորումները պատասխանում են տեխնիկական անհրաժեշտ բոլոր պահանջներին և ձեռնարկությունը պատրաստ է բարձր բեռնվածության պայմաններում էլ ապահովել անխափան էլեկտրամատակարարում:
‘