ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները հարգանքի տուրք կմատուցեն Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

1071

Հոկտեմբերի 27-ի ահաբեկության հերթական տարելիցի առիթով Հայաստանի ժողովրդական կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն ու համակիրները հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ին կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին կազմակերպված ահաբեկությանը զոհ գնացին երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանության ութ ղեկավարներ՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Նախորդ հոդվածըԷրդողան․ Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն
Հաջորդ հոդվածըՉԼ․ ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» ու «Բորուսիան» հաղթեցին, այլ արդյունքներ (տեսանյութ)