‘ՀԺԿ-ն կմասնակցի հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին’

1053

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը մասնակցելու է հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Նա նշեց, որ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը այժմ Հայաստանում չէ, մեկնել է արտերկիր՝ գործուղման, բայց հոկտեմբերի 10-ին կլինի այստեղ եւ եթե որեւէ ֆորս-մաժոր չլինի, ապա անպայման կմասնակցի հանրահավաքին եւ ելույթ կունենա: Գրիգոր Հարությունյանը նշեց նաեւ, որ ՀԺԿ-ն լինելու է Ազատության հրապարակում այնպես, ինչպես հիմա մասնակցում է մարզային այցերին: Ինչ վերաբերում է հանրահավաքի կազմակերպիչների՝ Հայ ազգային կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի եւ Ժառանգության կողքին ՀԺԿ-ի անունը նշելու հարցին, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ Կոնգրեսը եռյակի գործողություններին մասնակցում է խմբակցության ձեւաչափով, իսկ խմբակցության մեջ նաեւ ՀԺԿ-ն է՝ ի դեմս Ստեփան Դեմիրճյանի:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը» և «Ռոման» կտուգանվեն իրենց երկրպագուների պահվածքի համար’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է’