‘Հիդինկ. «Զուման այնպիսի տրամադրություն ուներ, կարծես ոչինչ էլ չի եղել»’

1019

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը պատմել է լոնդոնցիների պաշտպան Կուրտ Զումայի վիճակի մասին, ով անցած հանգստյան օրերին վնասեց խաչաձև կապանները և շարքից դուրս մնաց մինչև մրցաշրջանի ավարտը: 21-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը Բարսելոնայում վիրահատության ենթարկվեց, և Հիդդինկը պատմել է, որ զանգահարել է նրան, որպեսզի իր աջակցությունը հայտնի.

«Ես զանգահարեցի, որպեսզի աջակցեմ Կուրտին, բայց նա այնպիսի տրամադրություն ուներ, կարծես ոչինչ չէր եղել,  դա զարմանալի էր: Նա շատ վստահ էր իր ուժերին:

Նրան վիրահատել են, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է անցել, բայց սա բարդ իրավիճակ է, նա մի քանի ամսով շարքից դուրս է եկել, և նրա համար սա մասնագիտական ողբերգություն է: Ես այն ժամանակ եկա թիմ, երբ նա ավելացրել էր բոլոր առումներով, բայց հիմա նա չի կարող խաղալ Չեմպիոնների լիգայում Փարիզում և չի խաղա նաև Եվրո-ում»,- Հիդինկի խոսքերն է փոխանցում «Չելսի»-ի մամուլի քարտուղարությունը:

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Սքոուլզը թիմում լարված մթնոլորտ է ստեղծում»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի նոր հնարքը իրարանցում է առաջացրել համացանցում (տեսանյութ)’