‘
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծրագրել է կիրակի օրը հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, ուրբաթ օրը տեղեկացրել են միանգամից ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ: Սպասվում է, որ Քլինթոնն այդ մասին կհայտարարի սոցիալական ցանցերի միջոցով: ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի 67-ամյա տիկինն այնուհետև կմեկնի Այովա և Նյու-Հեմփշիր՝ 2016 թ. ընտրությունների առաջին փրայմերիզներին:
ԱՄՆ նախկին առաջին տիկինը նախագահի պաշտոնում առաջադրվել է 2008 թ. ընտրություններում և այսօր համարվում է Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվող ամենալուրջ թեկնածուն: Ակնկալվում է, որ Քլինթոնը տեսագրություն կհրապարակի, որում կշարադրի իր նախագահական ընտրարշավի հիմնական թեմաները: Փոխանցում է BBC-ն:
‘