‘Հիլարի Քլինթոնի կարծիքով՝ ԱՄՆ նախագահը պետք է կին լինի’

634

ԱՄՆ նախկին պետքարտուղար և առաջին տիկին Հիլարի Քլինթոնը Բեռլինում իր  «Դժվար որոշումներ» գրքի գերմաներեն տարբերակի շնորհանդեսին հայտարարել է, թե ժամանակն է, որ առաջին անգամ Միացյալ Նահանգների նախագահ դառնա կին, փոխանցում է Reuters գործակալությունը:

«Կարծում եմ՝ մենք արդեն պատրաստ ենք նրան, որ կինը ճեղքի-անցնի ապակե առաստաղը»,- ասել է Քլինթոնը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում՝ հավելելով, որ  ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարին մասնակցելու որոշում կկայացնի 2014 թ. վերջին կամ 2015-ի սկզբին: Նախկին պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարողանում է երկիրը ղեկավարել շատ բարդ ժամանակաշրջանում: «Ես համարում եմ, որ նա իր ուսերի վրա Եվրոպան դուրս  բերեց բավական բարդ վիճակից»:

Հիլարի Քլինթոնը համարվում է  2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը: Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Իտալիա. «Ազնիվ կաթոլիկները» պաշտպանում են մաֆիոզիին’
Հաջորդ հոդվածը‘Մայդանում փոխհրաձգության արդյունքում տուժածների թիվը հասել է չորսի’