‘Հիմա որ մեկը Աղվան Հովսեփյանին չափալախի, ստորագրությամբ տո՞ւն են ուղարկելու. Լ.Բարսեղյան ‘

1327

«Ինչո՞ւ են նմանատիպ այլ գործերով մարդկանց բանտ  նստեցնում: Այս պարագայում կա երկու տարբերակ. կամ քննիչը փող է վերցրել, կամ վերևից ճնշում է գործադրվել»,-iLur.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը՝ մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, Աժ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակում իրականացրած անձի խափանման միջոցը ստորագրությամբ ազատ արձակելով փոփոխելու վերաբերյալ իրավապահների որոշումը:

Իսկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, որ Հայաստանում շատ քիչ է կիրառվում քաղաքից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակելը, իսկ «գեղանկարիչ» Աղվանի (նկատի ունի Աղվան Հովսեփյանին-խմբ.) հիմնավորումը՝ Արամ Մանուկյանին հարվածողին ազատ արձակելու կապակցությամբ, խտրականության և անպատժելիության ապացույց է:
«Հիմա որ մեկը իրեն չափալախի, ստորագրությամբ տո՞ւն են ուղարկելու, որ հետո դատեն, թե՞ ՁՊՎ-ում կտան կսպանեն»,- հարցնում է Լևոն Բարսեղյանը և հիշեցնում, որ այս վերաբերմունքն ու մոտեցումը նորություն չեն, իշխանությունը իր գործիքներին ահաբեկման համար է օգտագործում, իրենց հրամաններով ընտրություններ են կեղծվում, ցուցարարներ են գնդակահարվում, իշխանության դեմ խոսողներին են բանտարկում, հասարակական և քաղաքական գործիչներին են ահաբեկում, ծեծում, նյութական և այլ վնասներ պատճառում: «Հիմա իրենց կատարածուներին հո չե՞ն պատժելու»: Լևոն Բարսեղյանը վստահ է՝ քանի դեռ իշխանությունը ժողովրդից չէ, այսօրինակ բաները սովորական են լինելու:

Նախորդ հոդվածը‘Պակիստան. Դպրոցի վրա գրահայինների հարձակման արդյունքում զոհերի թիվն անցել է 120-ից’
Հաջորդ հոդվածը‘Չնայած ԿԲ-ի միջամտությանը, ազգային արժույթը շարունակում է գահավիժել’