‘
«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը քիչ առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել Նուբարաշենի ՔԿՀ-ից։
Օրերս ձերբակալված Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։ Ոստիկանությունը անցնող շաբաթվա ընթացքում խուզարկություններ ու ձերբակալություններ է իրականացնում «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստների նկատմամբ: Ձերբակալվել, ապա կալանավորվել են կազմակերպության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գեւորգ Սաֆարյանը, Վարուժան Ավետիսյանը: Քաղաքական ընդդիմությունը եւ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ նրանց համարում են քաղբանտարկյալներ:
‘