‘«Հիմնադիր խորհրդարանի» անդամները ազատության մեջ են’

1385

‘

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված  անդամները արդեն ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ ավելի վաղ գործով դատախազ Վ. Պողոսյանը որոշում էր կայացրել փոխել Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և որպես խափանման միջոց ընտրել էր չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատախազության հայտարարության մեջ նշվում է. «Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը,  ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»:

‘

Նախորդ հոդվածը‘Մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսն ավարտվել է փոխհրաձգությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հերթական ծեծկռտուքը Սյունիքում՝ Լիսկայի որդու մասնակցությամբ. News.am’