‘«Հիմնադիր խորհրդարանի» անդամները այսօր ազատ կարձակվեն. News.am’

1293

‘

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին ազատ են արձակում: News.am-ի տեղեկություններով՝ գործով վերահսկող դատախազը գնացել է քրեակատարողական հիմնարկ՝ փոխանցելու որոշումը: ՀԽ կալանավորված անդամների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվում է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Ավելի վաղ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործով վերահսկող դատախազից հանձնարարել է նախաքննական մարմնից պահանջել Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա ընկերների գործը: Չի բացառվում, որ այս գործով առաջիկայում բեկում լինի:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժման հինգ անդամներ անազատության մեջ են ապրիլի 7-ից:

‘

Նախորդ հոդվածը‘Ֆլոյդ Մեյվեզեր.«Ես հիացած եմ Մենիով. նա մեծագույն բռնցքամարտիկներից մեկն է»’
Հաջորդ հոդվածը‘Պակյաո.«Ինձ թվում էր ես եմ հաղթել. Մեյվեզերը մենամարտում ոչինչ չարեց»’