‘
Ապրիլի 7-ին ձերբակալված Հիմնադիր խորհրդարանի անդամներին այսօր, ժամը 13:00-ին մեղադրանք կառաջադրվի: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուքասզյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ հենց այսօր էլ դատարանը քննարկի ձերբակալվածների խափանման միջոցի հարցը:
Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Հիմնադիր խորհրդարանի անդամները ձերբակալվել են 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:
‘