‘Հինգերորդ «Տերմինատոր»-ի պրոդյուսերն օգնության է կանչում եղբորը ‘

706

 

Հոլիվուդյան պրոդյուսեր Մեգան Էլիսոնին պարապ մարդ չես անվանի: Նա այս տարի զբաղվել է «Վարպետը», «Կազինոյի կողոպուտը», «Թիրախ համար մեկ», «Աշխարհի ամենահարբած շրջանը» ֆիլմերով: Պետք չէ մոռանալ, որ Էլիսոնը մասնակցում է նոր Տերմինատորի ստեղծման աշխատանքներին: Այդ իրավունքը պրոդյուսերը ձեռք է բերել մեկ տարի առաջ, սակայն նախագծի մասին նորություններ մամուլում հազվադեպ են ի հայտ գալիս: Երբեմն կամ ինքը՝ Էլիսոնն է թվիթում հինգերորդ «Տերմինատոր»-ի մասին, կամ մի երկու բառ «արտահոսում է» Առնոլդ Շվարցենեգերի հարցազրույցների ընթացքում:

Այժմ Մեգանը նոր նախագծի աշխատանքների մեջ ներգրավել է իր եղբայր Դեյվիդին, որ ֆինանսական եւ ստեղծագործական հարցերում կօգնի քրոջը: Դեյվիդ Մեգանը մասնակցել է «Առաքելությունն անիրականանալի է. Ֆանտոմի արձանագրությունը» եւ «Ջեկ Ռիչեր»-ի ստեղծման աշխատանքներին, իսկ այժմ աշխատում է  Թոմ Քրուզի հինգերորդ «Առաքելության» վրա:

Ամերիկյան կինոմեկնաբանները չեն բացառում, որ, քանի որ Դեյվիդ Էլիսոնը լավ հարաբերությունների մեջ է Թոմ Քրուզի հետ, վերջինիս հնարավոր է տեսնել նաեւ հինգերորդ «Տորմինատոր»-ում: Մանավանդ, որ վերջերս Թոմը լրջորեն հետաքրքրվում է գիտական ֆանտաստիկայով:

Համենայն դեպս, նոր ֆիլմի ոչ սցենարը, ոչ արտադրող ստուդիան դեռ հայտնի չեն:  

 

Նախորդ հոդվածը‘«Հայկական Ժամանակ». Սիրուն չի, Տարոն ջան’
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ». Ինչպես էր ընդունվում բյուժեն’