‘Հինգ երկիր մտադիր է բոյկոտել Մունդիալ-2018-ը’

1674

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պատրաստվում է բոյկոտել միանգամից 5 երկիր: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Լեհաստանի, Իսլանդիայի, Դանիայի, Շվեդիայի և Ճապոնիայի պաշտոնական ներկայացուցիչները պատրաստվում են հրաժարվել Մունդիալ-2018-ին մասնակցելուց: Սպասվում է, որ որոշ երկրներ կարող են միանալ այս հնգյակին:

Ցանկում հայտնվել էր նաև Ավստրալիան, բայց այդ տեղեկությունը շատ արագ հերքվեց:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ երկրի ղեկավարության և թագավորական ընտանիքի մեկնումը Ռուսաստան չեղարկվում է:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի միլիարդատերը կարող է դառնալ «Միլան»-ի նոր սեփականատերը’
Հաջորդ հոդվածը‘Tribalfootball. Դե Խեան վերջնական պատասխան է տվել «Ռեալ»-ին’