‘Հիշատակի և ամոթի օր. մայրաքաղաքից ոչ մի պաշտոնյա Գյումրի չի ժամանել’

1111

Դեկտեմբերի 7 -ը գյումրեցու համար այլևս ոչ թե սգալու, այլ հիշատակի օր է:

2013 թ դեկտեմբերի 7 — ին Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիք չէր լինելու: Այս խոստումը Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրից էր, և նա ասաց Գյումրու Մուշ թաղամասում ընտրություններից առաջ: Այս մասին գրում է «ԳԱԼԱ»-ն և հավելում. «Հիմա ամոթի օրը Գյումրիում հիշելու համար, պարզվում է, դեռ «իշխանություններից հյուրեր» չկան: Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները ևս մինչև հիմա հյուրերի չեն սպասում: Ներկայում Ամենափրկչի հրապարակում Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին մատուցվում է Ս. Պատարագ և տեղի է ունենում խնկարկում և պսակադրություն»:

Նախորդ հոդվածը‘The Economist. Յանուկովիչը համաձայնել է Մաքսային միությանը’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Երկրաշարժ’