‘
Քանի որ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Լիսկա Խաչատրյանը շարունակում է մնալ քաղաքական քննարկումների թոփում, հատկապես, իր նորահայտ խորհրդականի «արյան բաղնիքների» ֆոնին, ապա վերահրապարակում ենք դեռեւս 2013 թվականի հուլիսին մեր կայքում հրապարակված մի նյութ՝ «Ինչպես դառնալ միլիարդատեր. Սուրիկ Լիսկա Խաչատրյանի գաղտնիքը» վերտառությամբ: Նյութը Լիսկայի կողմից կուտակված միլիարդների մասին է, որը վերջինս հայտարարգրել էր պաշտոնապես:
***
Հայտնի փաստ է՝ Հայաստանում պաշտոնյաների գերակշիռ մասը թաքնված միլիոնատերեր են: Հայտնի փաստ է նաեւ, որ նրանց հիմնական մասն իրենց ունեցվածքը կամ դրա առյուծի բաժինն իր անունով չի գրանցում: Դե պարզ բան է, հաշվի առնելով այն, որ նրանց հիմնական մասը հարստացել է ոչ արդար ճանապարհով, նրանք ջանում են գոնե փաստաթղթային մասով թաքցնել իրենց ունեցվածքը: Սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք ցույց են տալիս այնպիսի դրամական միջոցներ, որը բացառապես աշխատավարձով ապրելու պարագայում չէին ունենա:
Այս շարքում թերեւս բացառություն է կազմում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Լիսկա Խաչատրյանը: Բանն այն է, որ Խաչատրյանը հսկայական կարողություն է հայտարարագրել հենց իր անունով: Չի բացառվում, որ մի այդքան էլ վերջինս գրանցել է այլ անձանց անուններով: Սակայն այն, ինչ Խաչատրյանը գրանցել է իր անունով, արդեն իսկ հսկայական թիվ է. ըստ այդմ՝ Խաչատրյանը ոչ թե միլիոնատեր է, այլ՝ միլիարդատեր:
Այսպես, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովի տվյալների համաձայն՝ 2012 թվականին Սուրիկ Խաչատրյանը այնպիսի հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի՝ նա ունի.
Բաժնետոմսեր, որոնք տարվա սկզբում եղել են 4 000 000 000 (4 մլրդ) դրամի չափով, տարվա վերջում՝ 7 000 000 000 (7 մլրդ) դրամ:
Դրամական միջոցներ՝
2 500 000 000 (2 մլրդ 500 մլն) դրամ
1000 000 (1մլն) դոլար
Բաժնեմասի օտարումից էլ ստացել է՝ 7 000 000 000 (7 մլրդ) դրամ
Որպես աշխատավարձ՝ Խաչատրյանը տարեկան կտրվածքով ստանում էր 2 102 861 դրամ:
Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչու Խաչատրյանը չէր կարող այսքան գումար վաստակել օրինական ճանապարհով, ներկայացնենք նրա աշխատանքային կենսագրությունը.
Խաչատրյան Սուրիկ Սերգեյի
Ծնվել է 1 oգոստոսի, 1956թ., ք. Գորիսում:
1973-1974թթ. – Գորիսի ավտոնորոգման գործարան՝ մեխանիկ։
1976-1988թթ. – Գորիսի ավտոնորոգման գործարան՝ մեխանիկ։
1992-1994թթ. – Գորիսի կամավորական թիվ 3 գումարտակի հրամանատար։
1994-1996թթ. – Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ։
1996թ. – Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
1996-1999թթ. — Գորիսի քաղաքապետ։
1999-2004թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
2004-2013 թ.թ. Սյունիքի մարզպետ։
‘