‘
«Նուվել դ’Արմենի» ֆրանսիական պարբերականի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանը նախորդ տարվա օգոստոսի 11-ին հանդիպել էր Ռուբեն Հայրապետյանի հետ, որի հետ զրուցել էր նախորդ տարվա ամռանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերի մասին:
Այդ հայտնի հարցազրույցում Նեմեց Ռուբոն անդրադառնում է նաև ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ահա մի հատված հարցազրույցից:
«Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն…, բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ (նկատի ունի Տարոն Մարգարյանին – iLur.am) տան վրա, երեխեք են վախեցնում»:
Այնուհետև Հայրապետյանն ասում է. «Տունս ի՞նչ կապ ունի: Տարոնի տունն ի՞նչ կապ ունի: Երբ առաջին անգամ գնացել են, զանգը տվել են՝ «Ամոթ Տարոնին»…»:
Փաստորեն, Նեմեց Ռուբոն հարցազրույցում ուղղակիորեն խոստովանում է, որ Տարոն Մարգարյանն իր ընկերն է: Այնպես որ, եթե քվեարկում եք Տարոն Մարգարյանի օգտին, քվեարկում եք Ռուբեն Հայրապետյանի ու նրա նմանների օգտին:
‘