‘Հիվանդանոցում ժամկետային զինծառայող է մահացել’

1431

Հունվարի 20-ին, ժամը  08-00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այս մասին news.am-ին հայտնել են  ՊՆ քննչական ծառայությունից:

Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում կատարվում է քննություն: Մանրամասները ճշտվում են:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի ադրբեջանական դիվերսիոն խմբի հետ մարտի ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: 
Իսկ հունվարի 18-ին, ժամը 20:55-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հունվարի 13-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը (ծնված 1994թ., 2012-2 զորակոչ): 

Հիշեցնենք նաև, որ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:


Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական դիվերսիոն խմբի հետ մարտում հայ զինվոր է մահացել. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ուժ և բանականություն’