‘Հիվանդանոցում մահացել է Դիլիջանում տեղի ունեցած փոխհրաձգության երկրորդ մասնակիցը’

779

Հիվանդանոցում դեկտեմբերի 26-ին` ժամը 07.50-ին, մահացել է նաև դեկտեմբերի 24-ին Դլիջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Արտավազդ Թամրազյանը: Ինչպես տեղեկանում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979թ. ծնված Արտավազդ Թամրազյանը: Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր:

Նախորդ հոդվածը‘«Սուքիաս Ավետիսյանի համար ծլկելը լավագույն տարբերակն է»’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’