‘Հիվանդանոցում, որտեղ բուժում է անցնում Իսպանիայի թագավորը, հրդեհ է բռնկվել’

716

«Միլագրոսի» բժշկական կենտրոնում, որտեղ վիրահատությունից հետո գտնվում է Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը, այսօր հրդեհ է բռնկվել՝ թթվածնային տարաների պահեստում տեղի ունեցած թեթև պայթյունի հետևանքով, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Թագավորական աշխատակազմի փոխանցմամբ՝ Իսպանիայի միապետին, որը մարտի 3-ին ողնաշարի ճողվածքի հեռացման բարեհաջող վիրահատություն էր տարել, վտանգ չի սպառնում:

Բժշկական հաստատության շենքից տարհանվել է աշխատակազմի և հիվանդների մի մասը:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի ամենաբարձր հրաբուխը ակտիվացել է’
Հաջորդ հոդվածը‘Վաղը կառավարությունը կքննարկի Ֆ.Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցը’